Երբ թշնամու պատվերով երկրիդ ղեկավարը անպատկառ բառապաշարով լուտանք է թափում հոգեւոր դասի եւ անձամբ հոգևոր առաջնորդի վրա, ինձ քիչ է հետաքրարում, թե ինչքանով է Էջմիածինը մեղավոր:
Աշխարհի բոլոր երկրներում հոգևոր դասն այսօր խնդիրներ ունի կապված պահանջվող բարոյական մաքրակենցաղության կանոնների պահպանման հետ, բայց ոչ մի երկրում իշխանություններն այսքան ցեխոտ կոշիկներով չեն ներխուժում սուրբ աղոթատեղի:
Ընդամենը երեք օր առաջ թշնամու հոգևոր հովիվը, ընդառաջելով իր նախագահին, հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանը:
Իսկ այսօր, մեր հաճկատար ղեկավարը իրարահաջորդ մի քանի գրություններով հաստատում է շուքյուրզադայի ասածը և իր գաղափարակիցներին կոչ անում անզիջում պայքարի ելնել հայ եկեղեցու դեմ:
Այս է իրողությունը:
«Թավիշը» մտավ նաև եկեղեցի:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ